ԵՐԵՎԱՆ, 7 մայիսի – Sputnik. Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչի ինքնաթիռը Բաքվում հարկադիր վայրէջք կատարելուց հետո մեկնել է Մոսկվա։ Տեղեկությունը հայտնում են սերբական լրատվամիջոցները:
«Ինքնաթիռը, որով նախագահ Վուչիչը Մոսկվա է մեկնել Հաղթանակի օրվա տոնակատարությանը մասնակցելու համար, շարունակել է ճանապարհը Բաքվից»,– գրում է սերբական «Vreme»–ը։
Հիշեցնենք` Լիտվան և Լատվիան թույլ չէին տվել, որ Վուչիչի ինքնաթիռն անցնի իրենց տարածքով։ Օդանավն այլ ճանապարհով էր գնացել , բայց անվտանգության սպառնալիքների, այդ թվում՝ ՀՕՊ համակարգերի ազդեցության պատճառով հարկադիր վայրէջք էր կատարել Բաքվի օդանավակայանում: