Ուկրաինական ԱԹՍ–ն Ալյոշկի բնակավայրում հարձակվել է շտապօգնության մեքենայի վրա

Վնասված ավտոմեքենան
Հարվածի պահին ավտոմեքենան գտնվել է հիվանդանոցի տարածքում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 7 մայիսի – Sputnik. Ուկրաինայի զինված ուժերի անօդաչու սարքը Խերսոնի մարզի Ալյոշկի բնակավայրում հարվածել է շտապօգնության մեքենային։ Տեղեկությունը հայտնում է մարզպետ Վլադիմիր Սալդոն։
Հարվածի պահին ավտոմեքենան գտնվել է կենտրոնական շրջանային հիվանդանոցի տարածքում։
«Երեք հարված է եղել, բուժակը թեթև կոնտուզիա է ստացել։ Շտապօգնության ավտոմեքենան այնքան է վնասվել, որ, ամենայն հավանականությամբ, վերականգնման ենթակա չէ», - գրել է Սալդոն Telegram–ում։
Վնասված ավտոմեքենան
Հիշեցնենք` ուկրաինական ԱԹՍ–ները մայիսի 1-ին գրոհել էին Ալյոշկիի կենտրոնական շուկան, ինչի հետևանքով տարբեր աստիճանի վնասվածքներ էր ստացել ավելի քան 20 մարդ: Խերսոնի մարզպետը հայտնել էր, որ 7 մարդ կյանքի հետ անհամատեղելի վնասվածքներ է ստացել:
Քննչական կոմիտեն քրեական գործ է հարուցել Ուկրաինայի զինված ուժերի հարձակումից հետո։