Ռուսական զորքը վերահսկողության տակ է վերցրել Լիպովոյե բնակավայրը․ ՊՆ

ՌԴ ՊՆ
ՌԴ պաշտպանական գերատեսչությունը ռազմական հատուկ գործողության ընթացքի մասին տվյալներ է հրապարակել։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 7 մայիսի – Sputnik. Ռուսական «Արևմուտք» զորախմբավորումը վերահսկողության տակ է վերցրել։ Տեղեկությունը հայտնում է Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը։
Բացի այդ, նրանք պարտության են մատնել Ուկրաինայի զինված ուժերի երեք մեքենայացված բրիգադի, ազգային գվարդիայի բրիգադի և տարածքային պաշտպանության բրիգադի կազմավորումներին Գուսինկայի, Ստարովերովկայի, Կուպյանսկի, Նեչվոլոդովկայի և Յամպոլի շրջաններում։
Հիշեցնենք՝ 2022–ի փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Մարտական գործողություններն ընթանում են մինչ օրս։
Ուկրաինական զորքը տարբեր եղանակներով (այդ թվում` ԱԹՍ–ներով) պարբերաբար գնդակոծում և գրոհում է ՌԴ սահմանամերձ շրջանները, մասնավորապես` Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Վորոնեժի մարզերը։