ԵՐԵՎԱՆ, 7 մայիսի – Sputnik. Ագարակի պղնձամոլիբդենային հանքավայրի մոտ գտնվող եկեղեցին կտեղափոխեն, որպեսզի փրկեն փլուզումից։ Այս մասին ԱԺ նիստի ժամանակ հայտարարեց ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի փոխնախարար Ալֆրեդ Քոչարյանը՝ պատասխանելով «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Դավիթ Դանիելյանի հարցին։
Եկեղեցին, որը թվագրվում է 15–16–րդ դարերով և գտնվում է հանքի անմիջական հարևանությամբ, տուժում է հանքում պարբերաբար տեղի ունեցող պայթեցումներից: Եկեղեցին պահպանելու համար որոշվել է այն ապամոնտաժել և տեղափոխել այլ վայր։
Քոչարյանի խոսքով՝ Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատի հետ այդ մասին հուշագիրն արդեն կնքվել է, իսկ նախարարությանը կից գիտամեթոդական խորհուրդը տեղափոխման թույլտվություն արդեն իսկ տվել է:
Փլուզումից փրկելու համար Ագարակի հանքի մոտ գտնվող եկեղեցին կտեղափոխեն
© Sputnik / Aram Gareginyan
Ըստ փոխնախարարի` մնում է միայն ՀՀ կառավարությունն ընդունի այս հարցով համապատասխան որոշում, որն ընդամենը տեխնիկայի հարց է։