ԵՐԵՎԱՆ, 7 մայիսի – Sputnik․ ՀՀ ԱԺ փոխխոսնակ Հակոբ Արշակյանը տեղյակ չէ, թե արդյոք վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Մոսկվա մեկնելու որոշման հարցում փոփոխություններ եղել են, թե ոչ։ Այսօր լրագրողների հետ ճեպազրույցում նա ասաց, որ գնալ-չգնալու որոշումն ինքը չի կայացնում։ Ինչ վերաբերում է այն հարցին, թե արդյոք արևմտամետ ՔՊ-ականները պնդում են, որ պետք չէ Մոսկվա գնալ, Արշակյանն ասաց՝ տեղեկությունների չունի։
«Ես կարող եմ ասել, որ պատերազմը և պատերազմի հաղթանակը հավասարապես հայերին ու Հայաստանին է պատկանում, դա քննարկման ենթակա չէ, պաշտոնական տվյալներով՝ 300 հազար զոհ ենք տվել, բազմաթիվ հերոսներ ունեցել, ֆաշիզմի դեմ ենք պայքարել մյուս բոլոր ժողովուրդների հետ միասին»,- ասաց Արշակյանը։
Հիշեցնենք` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մարտի 14–ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հեռախոսազրույցում հաստատել էր իր մասնակցությունը Հայրենական մեծ պատերազմում հաղթանակի 80–ամյակին նվիրված հանդիսավոր միջոցառումներին: