Իսրայելի հարվածների հետևանքով Գազայի հատվածում ավելի քան 35 մարդ է մահացել

Իսրայելական հարձակման զոհ դարձած երեխայի հարազատները
Իսրայելի ռազմաքաղաքական կաբինետը մայիսի լույս 5-ի գիշերը միաձայն հավանություն է տվել Գազայի հատվածում գործողության ընդլայնման ծրագրին։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 7 մայիսի – Sputnik. Այսօր առավոտյան Գազայի հատվածում Իսրայելի հարվածների հետևանքով ավելի քան 35 մարդ է մահացել, որոնցից 19-ը` դպրոցի ուղղությամբ հասցված հարվածներից։ Տեղեկությունը հայտնում է «Al-Jazeera» հեռուստաալիքը՝ հղում անելով պաղեստինյան աղբյուրներին:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Իսրայելի ռազմաքաղաքական կաբինետը մայիսի լույս 5-ի գիշերը միաձայն հավանություն է տվել Գազայի հատվածում գործողություններն ընդլայնելու ծրագրին, որը ներառում է տարածքների գրավում ու պահպանում:
«Առավոտյան Իսրայելի հարվածների հետևանքով 36 մարդ է մահացել», - ասվում է հեռուստաալիքի հաղորդագրության մեջ:
Հիշեցնենք` Իսրայելը գրեթե երկու ամիս հրադադարից հետո մարտի 18-ի գիշերը վերսկսեց ռազմական գործողությունները Գազայի հատվածում: Հրեական պետության իշխանությունները հայտարարեցին, որ պատճառը ՀԱՄԱՍ շարժման դիրքորոշումն է, որը հրաժարվել է ընդունել հրադադարի երկարաձգման ամերիկյան ծրագիրը և ազատ արձակել իսրայելցի պատանդներին:
Պաղեստինյան կողմն իր հերթին Իսրայելին մեղադրեց ավելի վաղ ձեռք բերված պայմանավորվածությունները խախտելու, պատերազմը վերջնականապես դադարեցնելու և զորքերը Գազայից դուրս բերելու շուրջ բանակցություններից հրաժարվելու համար։
Իսրայելը չի ​​լքի Գազայի հատվածի բուֆերային գոտին ոչ մի համաձայնագրի դեպքում. ԶԼՄ