Էստոնիան արգելել է Ֆիցոյի ինքնաթիռի թռիչքն իր օդային տարածքով

Արդյունքում Ֆիցոն չի հասցնի մասնակցել մայիսի 8-ի երեկոյան Մոսկվայում նախատեսված միջոցառումներին։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 7 մայիսի – Sputnik. Էստոնիան արգելել է, որ Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիցոյի ինքնաթիռը հատուկ չվերթ իրականացնի իր տարածքով։ Այս մասին, ՏԱՍՍ–ի փոխանցմամբ, հայտնել է Սլովակիայի կառավարության ղեկավարը «Ֆեյսբուքի» իր էջում:
«Մի քանի րոպե առաջ Էստոնիան մեզ տեղեկացրեց, որ թույլ չի տա մեզ թռչել իր տարածքի վրայով։ Իհարկե, խոսքը Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտի 80-ամյակի պաշտոնական տոնակատարության կապակցությամբ Մոսկվա իմ այցը խափանելու միտումնավոր փորձի մասին է»,–գրել է նա։
Ինչպես նշել է Ֆիցոն, Էստոնիան նման որոշումը կայացրել է` չնայած այն հանգամանքին, որ Սլովակիան այդ երկրի օդային տարածքն օգտագործելու գործող թույլտվություն ունի։
Չինաստանը և ՌԴ–ն պետք է միասին պաշտպանեն Երկրորդ համաշխարհայինի հաղթանակի արդյունքները. Սի
Արդյունքում նա չի հասցնի մասնակցել մայիսի 8-ի երեկոյան Մոսկվայում նախատեսված միջոցառումներին։ Այժմ այլընտրանքային երթուղի են փնտրում, որով հնարավոր կլինի իրականացնել հատուկ չվերթը դեպի ՌԴ։