Չինաստանը և ՌԴ–ն պետք է միասին պաշտպանեն Երկրորդ համաշխարհայինի հաղթանակի արդյունքները. Սի

Չինաստանի առաջնորդը հայտարարել է, որ Չինաստանը և Ռուսաստանը նոր դարաշրջանում ռազմավարական փոխգործակցության ոգի են ձևավորել։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 7 մայիսի - Sputnik. Չինաստանի Ժողովրդական Հանրապետության առաջնորդ Սի Ծինփինը հայտարարել է, որ Չինաստանը և Ռուսաստանը պետք է միասին պաշտպանեն Երկրորդ համաշխարհային պատերազմում տարած հաղթանակի արդյունքները, հակազդեն հեգեմոնիզմին և ուժի քաղաքականությանը։ Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին` հղում անելով Սինհուա գործակալությանը։
«Սի Ծինփինը հայտարարել է, որ Չինաստանը և Ռուսաստանը միասին կպաշտպանեն Երկրորդ համաշխարհային պատերազմի հաղթական արդյունքը, հակազդեն հեգեմոնիզմին և ուժի քաղաքականությանը... Սին կոչ է անում համատեղ ջանքեր գործադրել Երկրորդ համաշխարհային պատերազմի ճիշտ պատմական օրակարգը առաջ մղելու համար՝ համաշխարհային արդարությունը պահպանելու հզոր ուղերձով», - գրել է գործակալությունը։
Սինհուայի փոխանցմամբ` Սի Ծինփինը հայտարարել է, որ Չինաստանը և Ռուսաստանը նոր դարաշրջանում ռազմավարական փոխգործակցության ոգի են ձևավորել։
Ավելի վաղ ՌԻԱ Նովոստիի թղթակիցը հայտնել էր, որ Սի Ծինփինի ինքնաթիռը վայրէջք է կատարել Մոսկվայի օդանավակայանում։ Սի Ծինփինի այցը Ռուսաստան կտևի մայիսի 7-10-ը, նա կմասնակցի Հաղթանակի օրվա տոնակատարություններին։