Արվեստն օգնում է հաղթել. երաժշտության, թատրոնի և կինոյի մարդիկ` Մեծ Հայրենականի տարիներին

Այս արխիվային լուսանկարներում նվագախմբի երաժիշտներ են, ռազմական թղթակիցներ, արվեստագետներ և նկարիչներ, որոնց աշխատանքը օգնել է մարդկանց Հայրենական մեծ պատերազմի ժամանակ։
Sputnik
Այն ժամանակ արվեստի մարդկանց ստեղծագործություններն ու ելույթները պահպանում էին հաղթանակի հանդեպ հավատը՝ հիշեցնելով գլխավորը. նույնիսկ պատերազմի ժամանակ արվեստը մարդկային ոգու մարմնացում է մնում:
Այս ամենի մեջ առանձնահատուկ տեղ է գրավում Շոստակովիչի Յոթերորդ սիմֆոնիան՝ պաշարված Լենինգրադում գրված մեծ ստեղծագործությունը, որը դարձել է տոկունության խորհրդանիշ։
1 / 15

Գրող Իլյա Էրենբուրգը (ձախից երկրորդը) բանակի թերթի աշխատակիցների հետ, 1941-1945 թթ.

2 / 15

Քաղաքացիները ֆաշիստական զավթիչների դեմ պայքարի կոչ անող պաստառների ցուցահանդեսում, Կազանի տաճարի սյունասրահ. շրջափակված Լենինգրադ

3 / 15

2-րդ Ուկրաինական ռազմաճակատի կինոխմբի կինոօպերատոր Օտտիլիա Բոլեսլավովնա Ռեյզմանը նկարահանում է մարտական գործողությունները. Բուդապեշտի փողոցներ

4 / 15

Խորհրդային դերասանուհի Լյուբով Օրլովան Կասպիական նավատորմի ծովային հետևակի մարտիկների հետ

5 / 15

Մոսկվայի կոնսերվատորիայի մենակատար Գալինա Բարինովան (ձախից) հոսպիտալում համերգ է տալիս Կարմիր բանակի վիրավոր մարտիկների համար. Մոսկվա, 1943 թ.

6 / 15

Մ. Բ. Գրեկովի անվան ռազմական նկարիչների ստուդիայի անդամ Նիկոլայ Սոկոլովը նկարում է գվարդիայի լեյտենանտ Նիկոլայ Բրիսկինի դիմանկարը. 1941-1945 թթ.

7 / 15

Արտիստները ելույթ են ունենում 2-րդ Մերձբալթյան ճակատի զորքերի համար

8 / 15

Առաջնագծից ոչ հեռու լույս է տեսնում Կարմիր բանակի «Հայրենիքի պաշտպան» օրաթերթը. Հարավային ճակատ, 1941 թվականի հուլիս

9 / 15

ԽՍՀՄպետական ակադեմիական Մեծթատրոնի գլխավոր նկարիչ Ֆյոդոր Ֆյոդորովսկին մի խումբ նկարիչ-ձևավորողների հետ

10 / 15

Խորհրդային գրող Նիկոլայ Տիխոնովը Լենինգրադի ռազմաճակատի քաղաքական վարչությունում. 1943 թվական

11 / 15

Զինծառայողները թատերական ցուցապաստառների մոտ՝ Օստրովսկու հրապարակում. շրջափակված Լենինգրադ, 1941 թվական

12 / 15

Ալեքսանդր Գրինի համանուն պատմվածքի հիման վրա Վլադիմիր Յուրովսկու հեղինակած «Կարմիր առագաստներ» բալետի պրեմիերան Կույբիշև քաղաքում

13 / 15

Համերգ Կարմիր բանակի մարտիկների համար Նովոշախտինսկի մոտ. Հարավային ճակատ

14 / 15

Խորհրդային երգահան Դմիտրի Շոստակովիչը ստեղծագործելու ընթացքում

15 / 15

Մոսկվայում Դմիտրի Շոստակովիչի «Լենինգրադսկայա» թիվ 7 սիմֆոնիայի առաջին կատարումը տեղի է ունեցել Միությունների տան սյունազարդ դահլիճում 1942 թվականի մարտի 29-ին