Առաջին անգամ Գերմանիայի կանցլերն ընտրվել է 2–րդ փորձից. հաստատվել է կառավարության կազմը

Ֆրիդրիխ Մերց
Մերցը Գերմանիայի կանցլեր է ընտրվել մայիսի 6-ի երեկոյան:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 7 մայիսի – Sputnik. Գերմանիայում հաստատվել է կառավարության նոր կազմը՝ կանցլեր Ֆրիդրիխ Մերցի գլխավորությամբ։ Կառավարությունը հաստատել է Գերմանիայի նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը։
Մայիսի 6-ին Գերմանիայի խորհրդարանը միայն երկրորդ քվեարկության ժամանակ իր ձայնը տվեց Մերցին նոր կանցլեր նշանակելու օգտին:
«Դաշնային նախագահ Շտայնմայերը դաշնային կանցլերին և նախարարների դաշնային կաբինետի անդամներին նշանակման վկայականներ է հանձնել»,-ասված է նախագահի մամուլի ծառայության հայտարարության մեջ:
Արարողության ընթացքում Շտայնմայերը հայտարարել է նոր կառավարության անդամների ուսերին դրված մեծ պատասխանատվության մասին:
Նշենք, որ Ֆրիդրիխ Մերցը Գերմանիայի պատմության ընթացքում կանցլերի առաջին թեկնածուն է, որն ընտրություններում իր կուսակցության հաղթանակից և հաջող կոալիցիոն բանակցություններից հետո առաջին անգամից բավարար ձայներ չէր հավաքել այդ պաշտոնում ընտրվելու համար:
Գերմանիան շահագրգռված է Հարավային Կովկասի կայունությամբ. Շտայնմայեր