Ֆաշիզմի դեմ հաղթանակի 80-ամյակին ընդառաջ Sputnik Արմեիան ներկայացնում է շարք այն մարդկանց մասին, որոնք կերտել են այդ հաղթանակը` զոհասեղանին դնելով երիտասարդությունն ու առողջությունը։ 18 տարեկանում է զորակոչվել Ներսես Սիմոնյանը։ Մասնակցել է Նովոռոսիյսկի, Կերչի և Ղրիմի ազատագրմանը։ Ծանր վիրավորում է ստացել ու երկար ժամանակ վերականգնվել: Պատերազմից հետո ավարտել է Երևանի պետական համալսարանը և 45 տարի նվիրվել մանկավարժությանը։
Ներսես Սիմոնյանը 100 տարեկան է, կյանքով ու ավյունով լի։ Նա մեկն է Հայաստանի այն 4 վետերաններից, որոնք Հաղթանակի 80-ամյակը նշելու են Մոսկվայում։