ԵՐԵՎԱՆ, 6 մայիսի - Sputnik. Ուկրաինայի զինված ուժերը հարվածել են Խերսոնի մարզի Բրիլյովկա գյուղում գտնվող՝ Հայրենական մեծ պատերազմի զոհված հերոսների հուշարձանին։ Այս մասին հայտնել է մարզպետ Վլադիմիր Սալդոն։
«Կիևի զինյալները ստորաբար հարված են հասցրել Ալյոշկինսկի շրջանի Բրիլյովկայում գտնվող Հայրենական մեծ պատերազմի զոհված հերոսների հուշարձանին։ Հարձակման հետևանքով հուշարձանը վնասվել է», – գրել է Սալդոն Telegram–ի իր ալիքում։
Մարզպետը հուշարձանի վրա հարձակումը որակել է որպես ծայրահեղ ցինիզմի և վանդալիզմի դրսևորում։