ԵՐԵՎԱՆ, 6 մայիսիի – Sputnik. Ռուսաստանը Ուկրաինայի վերահսկողության տակ գտնվող տարածքից վերադարձրել է 205 զինծառայողի: Նույնքան գերեվարված ուկրաինական զինծառայողներ փոխանցվել են Կիևին: Տեղեկությունը ՌԴ պաշտպանության նախարարությունը։
«Բանակցությունների արդյունքում մայիսի 6-ին ուկրաինական զինված ուժերի վերահսկողության տակ գտնվող տարածքից 205 զինծառայողներ են վերադարձվել։ Կիևին են փոխանցվել ուկրաինական զինուժի կազմից գերեվարված 205 զինծառայողներ», - ասված է հաղորդագրության մեջ:
Նշվում է, որ ռուսաստանցի զինծառայողներն այժմ գտնվում են Բելառուսի տարածքում, որտեղ նրանց ցուցաբերվում է անհրաժեշտ հոգեբանական և բժշկական օգնություն: Բացի այդ, նրանք կարողացել են կապ հաստատել հարազատների հետ։
Ազատ արձակված բոլոր զինծառայողները կտեղափոխվեն Ռուսաստանի Դաշնություն՝ պաշտպանության նախարարության բուժհաստատություններում բուժում և վերականգնում անցնելու համար:
Գերատեսչությունն ընդգծել է, որ զինծառայողներին վերադարձնելու հարցում մարդասիրական միջնորդություն է ցուցաբերել Արաբական Միացյալ Էմիրությունները: