ԵՐԵՎԱՆ, 6 մայիսի – Sputnik. Ռուսական «Կենտրոն» զորախմբավորումը վերահսկողության տակ է վերցրել ԴԺՀ-ի Լիսովկա բնակավայրը։ Տեղեկությունը հայտնում է Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը։
Բացի այդ, Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության Մուրավկի, Դիմիտրովա, Միրոլյուբովկա, Զվերևո, Նովոսերգեևկա և Ալեքսեևկա շրջաններում խոցվել են Ուկրաինայի զինված ուժերի երեք մեքենայացված, երկու գրոհային բրիգադներ, ծովային հետևակի բրիգադներ և ազգային գվարդիայի բրիգադներ։
Հիշեցնենք՝ 2022–ի փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Մարտական գործողություններն ընթանում են մինչ օրս։
Ուկրաինական զորքը տարբեր եղանակներով (այդ թվում` ԱԹՍ–ներով) պարբերաբար գնդակոծում և գրոհում է ՌԴ սահմանամերձ շրջանները, մասնավորապես` Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Վորոնեժի մարզերը։