ԵՐԵՎԱՆ, 6 մայիսի – Sputnik. ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանին այսօր վիրահատել են։ Տեղեկությունը նախագահի մամուլի խոսնակ Արման Մուսինյանը։
«Տեր-Պետրոսյանը վիրահատության է ենթարկվել «Աստղիկ» բժշկական կենտրոնում»,– գրել է նա ֆեյսբուքյան էջում։
Մուսինյանը նշել է, որ ՀՀ առաջին նախագահն առաջիկա օրերին դուրս կգրվի հիվանդանոցից:
ՀԻշեցնենք, որ Լևոն Տեր-Պետրոսյանը նույն կենտրոնում պլանային հետազոտություն էր անցել ապրիլին։