Գրեթե ամբողջ Եվրոպան է Ռուսաստանի դեմ պատերազմում նացիստական դրոշների ներքո. Լավրով

ՌԴ արտգործնախարարը Երկրորդ համաշխարհային պատերազմի դասերը անգին է համարում՝ հաշվի առնելով աշխարհում ընթացող գործընթացները։
Sputnik
Գրեթե ամբողջ Եվրոպան է Ռուսաստանի դեմ պատերազմ մղում նացիստական դրոշների ներքո՝ աջակցելով Վլադիմիր Զելենսկու հակառուսական ռեժիմին։ Այս հայտարարությունն արել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։
«Շատ կարևոր է ոչ միայն պահպանել Հայրենական մեծ պատերազմի և Երկրորդ համաշխարհային պատերազմի հերոսների հիշատակը, որոնք մեզ համար ապահովել են ապագա, ներկա զարգացումը և, վստահ եմ, առաջիկա տասնամյակների և դարերի զարգացումը, այլև հիշել այդ իրադարձությունների դիվանագիտական փորձի ու դիվանագիտական դասերի մասին։ Այդ դասերն անգին են, այդ թվում`հատկապես ներկայիս իրավիճակում, երբ գրեթե ամբողջ Եվրոպան զենքի և նացիստական դրոշների ներքո կրկին պատերազմ է մղում մեր դեմ», – ասել է նախարարը ԱԳՆ–ի շենքում հուշատախտակների մոտ ծաղկեպսակներ խոնարհելու արարողության ժամանակ։
Լավրովը Եվրամիությանը մեղադրել է նացիզմի գաղափարախոսությունը վերակենդանացնելու փորձի մեջ
Նա նշել է, որ Եվրոպան այսօր աջակցում է Զելենսկու բացահայտ հակառուսական ռեժիմին, որը «Անհավանական» գործողության շրջանակում (Մեծ Բրիտանիայի և ԱՄՆ–ի երկու պլանների կոդային անվանումը, որոնք մշակվել են 1945 թվականի մայիսի 22-ին` մասնավորապես Լեհաստանից խորհրդային զորքերի ուժային «վտարման» համար. խմբ.) հայտարարում է Ռուսաստանին մարտադաշտում ռազմավարական պարտություն հասցնելու սպառնալիքի մասին։
ԲՐԻԿՍ-ի երկրները մտահոգված են համաշխարհային տնտեսությունում տեղի ունեցողով. Լավրով