Ղրիմում տեղի բնակիչ է ձերբակալվել կամուրջը ոչնչացնելու կոչերի համար

Պարզվել է, որ Սովետսկի քաղաքային տիպի ավանի գործազուրկ բնակիչը Telegram-ի ուկրաինական չաթերի ակտիվ մասնակից էր։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 6 մայիսի – Sputnik. Ղրիմում տեղի բնակիչ է ձերբակալվել Ղրիմի կամուրջը ոչնչացնելու կոչերի, նրան մինչև յոթ տարվա ազատազրկում է սպառնում։ Այս մասին հայտնել է ՌԴ ԱԴԾ-ի մամուլի ծառայությունը։
«Պարզվել է, որ Սովետսկի քաղաքատիպ ավանի 52-ամյա գործազուրկ բնակիչը ակտիվ մասնակցել է Telegram մեսենջերի ուկրաինական չաթերին, որոնք ստեղծվել են հակառուսական հրապարակումներ տեղադրելու, ՌԴ ԶՈւ–ին վարկաբեկելու և ռուսատյաց գրառումներ անելու համար: Նման չաթերից մեկում քաղաքացին մեկնաբանություններ է հրապարակել, որոնք Ղրիմի կամուրջը ոչնչացնելու կոչեր են պարունակել», - ասվում է հաղորդագրության մեջ:
Գերատեսչության տվյալներով՝ տղամարդու դեմ քրեական գործ է հարուցվել ՌԴ ՔՕ 205.2 հոդվածի 2-րդ մասով (ահաբեկչական գործողություններ կատարելու հրապարակային կոչեր, որոնք կատարվել են համացանցի օգտագործմամբ):