Գալուզինը ՌԴ-ում Թուրքիայի դեսպանի հետ քննարկել է Հարավային Կովկասում տիրող իրավիճակը

Միխայիլ Գալուզին
Ռուսաստանի փոխարտգործնախարարն ու Թուրքիայի դեսպանը քննարկել են նաև Ուկրաինայում տիրող իրավիճակը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 6 մայիսի – Sputnik. Ռուսաստանի փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը Մոսկվայում Թուրքիայի դեսպան Տանժու Բիլգիչի հետ քննարկել է Ուկրաինայում և Հարավային Կովկասում տիրող իրավիճակը: Տեղեկությունը հայտնում է Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունը։
«Մայիսի 6-ին Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարի տեղակալ Միխայիլ Գալուզինն ընդունել է Ռուսաստանի Դաշնությունում Թուրքիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Տանժու Բիլգիչին: Զրույցի ընթացքում կողմերը մտքեր են փոխանակել ուկրաինական ճգնաժամի, ինչպես նաև Հարավային Կովկասում տիրող իրավիճակի շուրջ», - ասված է հաղորդագրության մեջ:
Նշվում է նաև, որ հանդիպման ընթացքում քննարկվել է Կենտրոնական Ասիայի տարածաշրջանում տիրող իրավիճակը:
ՆԱՏՕ-ն Հարավային Կովկասն ազդեցության գոտի ներքաշելու քաղաքականություն է վարում. Զախարովա