Առանց ցրտահարությունների, տեղումնառատ և արևոտ գարունը մասնագետներին թույլ էր տալիս առատ բերքի մասին կանխատեսումներ անել։ Բայց եղանակը որոշեց անակնկալներ մատուցել։ Հայաստանի գրեթե ամբողջ տարածքում երեկ տեղացած հորդառատ անձրևներին զուգահեռ Արարատի մարզի որոշ գյուղերում նաև խոշոր կարկուտ է տեղացել։
«Հիմնականում տուժել են Արտաշատի կենտրոնական հատվածի այգիները` Արտաշատում, Վերին Արտաշատում, Այգեստանում, Լանջազատում։ Այդ տարածքներում հիմնկանում պտղատու այգիներ են տուժել, բայց խաղողին էլ կվնասի, կջարդի։ Կարկուտն ամեն ինչն էլ ոչնչացնում է»,-Sputnik Արմենիայի հետ զրույցում հայտնել է Արարատի մարզպետարանի գյուղատնտեսության վարչության նախկին պետ Հայկազ Տերտերյանը։