Պետք է անել հնարավորը, որպեսզի ԶՈՒ-ում թափուր պաշտոններ չառաջանան.Ջամալյան

Sputnik
Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության անդամ Գեղամ Մանուկյանն առաջարկում է առանց ատեստավորման բարձրացնել զինվորականների աշխատավարձերը։
Խորհրդարանի Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստում Մանուկյանը հայտարարել է, որ ատեստավորումը մի շարք պատճառներով լուրջ խնդիր է դարձել:
Ըստ պատգամավորի՝ բանակային ծառայության ծանր փորձությունների ու դժվարությունների միջով անցած, թիկունքում մեծ փորձ ունեցող զինվորականները չպետք է ատեստավորում անցնեն:
2024 թվականին զինծառայողների ատեստավորման գործընթացին մասնակցել է շուրջ 13 500 զինծառայող, որոնց միայն 57 տոկոսն է ստացել դրական գնահատական։ Ռազմական փորձագետ Դավիթ Ջամալյանը ևս համարում է, որ զինված ուժերում ատեստավորման հարցը կարող է լուրջ խնդիրների պատճառ դառնալ։
«Պետք է անել հնարավորը, որ ատեստավորման պատճառով ԶՈՒ-ում թափուր պաշտոններ չառաջանան»,-Sputnik Արմենիայի հետ զրույցում ասել է ռազմական փորձագետ Դավիթ Ջամալյանը։