Թրամփը հրահանգել է բացել «Ալկատրասը». աշխարհի ամենահայտնի բանտի լուսանկարները

Բանտն ավելի քան 60 տարի չի գործում: Վերջին տարիներին այն օգտագործվել է ֆիլմեր նկարահանելու համար, օրինակ՝ այստեղ է նկարվել «Ժայռը» կինոնկարը։ Լուսանկարներում կարող եք տեսնել` «Ալկատրասն» ինչ տեսք ունի այսօր։
Sputnik
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Ալկատրաս կղզում կրկին կբացի աշխարհի ամենավտանգավոր հանցագործների համար նախատեսված բանտը։
«Նախկինում, երբ մենք ավելի լուրջ երկիր էինք, առանց վարանելու նստեցնում էինք ամենավտանգավոր հանցագործներին և հեռու էինք պահում նրանցից, ում կարող էին վնասել։ Այդպես էլ պետք է լինի։ Մենք այլևս չենք հանդուրժի սերիական հանցագործներին, որոնք չարիք, արյունահեղություն և քաոս են սերմանում մեր փողոցներում։ Ահա թե ինչու եմ այսօր ես հանձնարարում վերաբացել «Ալկատրաս» բանտը՝ Ամերիկայի ամենադաժան և դաժան հանցագործներին պահելու համար», – գրել է Թրամփը սոցցանցում։
Դեմոկրատներն արդեն հայտարարել են, որ սա անլուրջ առաջարկ է։
Նշենք, որ բանտը փակվել է 1963 թվականին։
Թրամփն առաջարկել է ԱՄՆ-ի պաշտպանական բյուջեն հասցնել 1,01 տրլն դոլարի
Իշխանությունները հաշվարկել են, որ խարխուլ ենթակառուցվածքի վերականգնման և օբյեկտի պահպանման բարձր ծախսերը հոգալու համար կպահանջվի մոտ 3-5 մլն դոլար՝ չհաշված ընթացիկ գործառնական ծախսերը։ Ալկատրասի գոյության ընթացքում հայտնի է, որ փախուստի ընդամենը 14 փորձ է եղել, որոնց մասնակցել է 36 բանտարկյալ։ 1986 թվականին «Ալկատրասը» ճանաչվել է որպես ազգային պատմական վայր և այժմ հաջողությամբ գործում է որպես զբոսաշրջային վայր։
1 / 10

Ալկատրաս կղզի

2 / 10

Ալկատրաս կղզու լքված բանտի շենքը

3 / 10

Տեսարան դեպի բանտախցեր

4 / 10

1962 թվականի հունիսի 11-ին Ալկատրաս դաշնային բանտից փախած բանտարկյալ Քլարենս Էնգլինի խուցը

5 / 10

Բանտախուց

6 / 10

Լքված բանտի ներքին կառույցները

7 / 10

Սենյակը, որտեղ բանտարկյալներին հագուստ էին տալիս լոգանք ընդունելուց հետո, ներառված է նախկին Ալկատրաս բանտի այցելության (էքսկուրսիայի) վայրերի թվում

8 / 10

Բանտի հիվանդասենյակը, որն այժմ զբոսաշրջիկներն այցելում են որպես թանգարան

9 / 10

Բանտի ցուցանակը

10 / 10

Ալկատրաս կղզին Սան Ֆրանցիսկոյի ծոցում

Թրամփը հրահանգել է 100 տոկոսանոց մաքսատուրքեր սահմանել բոլոր արտասահմանյան ֆիլմերի համար