«Մեծ բան է». Թրամփը գնահատել է Ռուսաստանի առաջարկած հրադադարը

Դոնալդ Թրամփ
Թրամփ հայտարարել է, որ Ռուսաստանն ու Ուկրաինան նպատակադրված են հասնել հակամարտության կարգավորման:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 5 մայիսի – Sputnik. ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը գնահատել է Ռուսաստանի առաջարկած հրադադարը։
Ապրիլի 28–ին հայտնի դարձավ, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի 80-ամյակի կապակցությամբ հրադադար է հայտարարել (մայիսի 8-ի ժամը 00։00–ից մինչև մայիսի 11-ի կեսգիշեր):
«Պուտինը եռօրյա հրադադար է հայտարարել, որը կարող է մեծ բան չթվալ, բայց իրականում մեծ բան է, եթե հաշվի առնենք, թե ինչից ստիպված եղանք սկսել ուկրաինական հակամարտության կարգավորումը»,– ասել է Թրամփը լրագրողներին։
Նա նաև հայտարարել է, որ Ռուսաստանն ու Ուկրաինան նպատակադրված են հասնել հակամարտության կարգավորման:
«Ես կարծում եմ, որ Ռուսաստանը, հաշվի առնելով նավթի ներկայիս գները և դրանց նվազումը... Նրանք ցանկանում են կարգավորել (հակամարտությունը. խմբ)։ Ուկրաինան նույնպես ցանկանում է կարգավորել», - ասել Է Սպիտակ տան ղեկավարը։
Հիշեցնենք, որ Վլադիմիր Զելենսկին մերժել է Հաղթանակի 80-ամյակի տոնակատարության ընթացքում ժամանակավոր զինադադար հաստատելու մասին Ռուսաստանի առաջարկը։