ԵՐԵՎԱՆ, 5 մայիսի – Sputnik. ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունն այսօր աշխատանքային այցով մեկնել է Հունաստանի Հանրապետություն։ Տեղեկությունը հայտնում են ՀՀ ՊՆ մամուլի ծառայությունից։
Հիշեցնենք, որ նախորդ` 2023 թվականի դեկտեմբերին Հունաստան կատարած այցի ընթացքում երկու երկրների պաշտպանության նախարարները ռազմատեխնիկական համագործակցության մասին համաձայնագիր են ստորագրել։