ԵՐԵՎԱՆ, 5 մայիսի – Sputnik. Մախաչկալայում ոստիկանության աշխատակիցների վրա հարձակվողները երկուսն են եղել, երկուսն էլ չեզոքացվել են։ Այս մասին հայտնում է հանրապետության ՆԳՆ մամուլի ծառայությունը։
«Հարձակվողները երկուսն են եղել։ Միայն երկուսը: Երկուսն էլ չեզոքացված են: Այն տեղեկությունը, թե հարձակվողները 4-ն են եղել, չի համապատասխանում իրականությանը»,-ասված է հաղորդագրության մեջ:
Հիշեցնենք` այսօր Մախաչկալայում անհայտ անձինք կրակ են բացել քաղաքի փողոցները հսկող ոստիկանների ուղղությամբ, ինչի հետևանքով 3 ոստիկան է մահացել։ Բացի այդ, կա 5 տուժած` վնասվածքներ են ստացել ևս 2 ոստիկաններ և դեպքի վայրի անմիջական հարևանությամբ հայտնված 3 քաղաքացիական անձինք, որոնցից մեկը 17-ամյա աղջիկ է: