ԵՐԵՎԱՆ, 5 մայիսի – Sputnik. Հրազդան խոշորացված համայնքում երեկ կորած 2 տարեկան երեխային դեռ չեն գտել, որոնումները շարունակվում են: Այս մասին Sputnik Արմենիային հայտնեց ՆԳՆ մամուլի քարտուղար Նարեկ Սարգսյանը։
«Ոտիկանության և փրկարար ծառայության կողմից որոնողական միջոցառումները շարունակվում են»,- ասաց նա։
Երեկ ՆԳՆ փրկարար ծառայություն ահազանգ էր ստացվել որ 2 տարեկան տղա երեխան Մարմարիկ գետի ափին կորել է և ծնողներն ունեն կասկածներ, որ հնարավոր է՝ երեխան անզգուշաբար գետն ընկած լինի։
Նշենք, որ երեկվանից Մարմարիկ գետի երկայնքով քաղաքացիները, Հրազդանի հրշեջ- փրկարարները, պարեկները որոնողական աշխատանքներ են իրականացնում։