Դոնբասի պաշտպանություն. ՌԴ–ի ռազմական հատուկ գործողությունը Ուկրաինայում

ՀՕՊ ուժերը մեկ գիշերվա ընթացքում ոչնչացրել են ուկրաինական 26 դրոն. ՌԴ ՊՆ

Ուկրաինական զորքերը պարբերաբար տարբեր միջոցներով, այդ թվում՝ ԱԹՍ-ներով, գնդակոծում են ՌԴ տարածքը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 5 մայիսի - Sputnik. ՀՕՊ ուժերը մեկ գիշերվա ընթացքում ոչնչացրել են ուկրաինական 26 դրոն, հայտնում է ՌԴ պաշտպանության նախարարությունը:
«Մայիսի 4-ի Մոսկվայի ժամանակով ժամը 23:00-ից մինչև մայիսի 5-ի ժամը 02:30- ն ընկած ժամանակահատվածում ՀՕՊ-ի հերթապահ միջոցները որսացել և ոչնչացրել են ուկրաինական 26 անօդաչու թռչող սարք, այդ թվում 17-ը՝ Բրյանսկի, 5-ը՝ Կալուգայի, 4-ը՝ Մոսկվայի մարզերի օդային տարածքներում», - ասված է ՌԴ պաշտպանական գերատեսչության հաղորդագրության մեջ:
Հիշեցնենք՝ 2022–ի փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Մարտական գործողություններն ընթանում են մինչ օրս։
Ուկրաինական զորքը տարբեր եղանակներով (այդ թվում` ԱԹՍ–ներով) պարբերաբար գնդակոծում և գրոհում է ՌԴ սահմանամերձ շրջանները, մասնավորապես` Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Վորոնեժի մարզերը։