ԵՐԵՎԱՆ, 5 մայիսի – Sputnik. Վերջին մեկ օրում Գազայի հատվածում 32 մարդ է զոհվել։ Այս մասին հայտնում է Գազայի առողջապահության նախարարությունը։
«Վերջին 24 ժամվա ընթացքում Գազայի հատվածի հիվանդանոցներ են ընդունվել 32 զոհ, 119 վիրավոր,»,-ասվում է հաղորդագրությունում։
Նշվում է, որ 2023 թվականի հոկտեմբերի 7-ից ի վեր ռազմական գործողությունների վերսկսման հետևանքով զոհերի թիվը հասել է 52 567-ի, վիրավորվել է 118 610 մարդ: 2025 թվականի մարտի 18-ից ի վեր զոհերի թիվը հասել է 2459-ի, ևս 6569-ը վիրավորվել են:
Հիշեցնենք` Իսրայելը գրեթե երկու ամիս հրադադարից հետո մարտի 18-ի գիշերը վերսկսեց ռազմական գործողությունները Գազայի հատվածում: Հրեական պետության իշխանությունները հայտարարեցին, որ պատճառը ՀԱՄԱՍ շարժման դիրքորոշումն է, որը հրաժարվել է ընդունել հրադադարի երկարաձգման ամերիկյան ծրագիրը և ազատ արձակել իսրայելցի պատանդներին:
Պաղեստինյան կողմն իր հերթին Իսրայելին մեղադրեց ավելի վաղ ձեռք բերված պայմանավորվածությունները խախտելու, պատերազմը վերջնականապես դադարեցնելու և զորքերը Գազայից դուրս բերելու շուրջ բանակցություններից հրաժարվելու համար։