ԵՐԵՎԱՆ, 5 մայիսի – Sputnik. Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ հեռախոսազրույցում քննարկել է Ուկրաինայում տիրող իրավիճակը, աջակցություն է հայտնել հակամարտության կարգավորման հարցում նրա մոտեցմանը: Տեղեկությունը հայտնում է Թուրքիայի նախագահի գրասենյակը։
«Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսով զրուցել է Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի հետ: Զրույցի ընթացքում քննարկվել են Թուրքիայի և ԱՄՆ-ի երկկողմ հարաբերությունները, տարածաշրջանային և գլոբալ հարցեր»,-ասված է հաղորդագրության մեջ:
Էրդողանն ասել է, որ Թուրքիան շարունակելու է քայլեր ձեռնարկել Միացյալ Նահանգների հետ համագործակցությունը զարգացնելու համար, հատկապես պաշտպանական արդյունաբերության ոլորտում:
Նա նաև աջակցություն է հայտնել ԱՄՆ նախագահի` պատերազմները դադարեցնելու մոտեցմանը և բարձր է գնահատել Իրանի հետ բանակցային գործընթացը: