Ասուլիս՝ նվիրված «Մարտական եղբայրություն» ֆիլմի պրեմիերային

Ասուլիսը տեղի կունենա մայիսի 7-ին, ժամը 13.00-ին Sputnik Արմենիա մուլտիմեդիոն մամուլի կենտրոնում։
Sputnik
Մայիսի 8-ին Երևանի Կինոյի տանը և մայիսի 17-ին Մոսկվայում ՀՀ դեսպանատան մշակութային կենտրոնում տեղի կունենա Գարիկ Մաշկարյանի «Մարտական եղբայրություն» ֆիլմի պրեմիերան: Մեծ հաղթանակի 80-ամյակին նվիրված ֆիլմը պատմում է օդաչու Վազգեն Օգանեսովի հերոսական սխրանքի մասին, որը ձախողեց Հիտլերի փախուստը 1945 թվականի գարնանը:
«Մարտական եղբայրություն» ֆիլմով սկսվում է Հայրենական մեծ պատերազմի հայազգի անհայտ հերոսներին նվիրված վավերագրական ֆիլմերի շարքը: Այս նախագիծը նպատակ ունի վերականգնել պատմական հիշողությունը և պատմել նրանց մասին, ում սխրանքներն անարդարացիորեն ստվերում են մնացել: Հաջորդ ֆիլմը նվիրված կլինի Ստեփան Մարտիրոսյանին՝ մի մարդու, ով գերմանացիների նահանջից հետո փրկեց Կիևը՝ ականազերծելով ականապատ կատակոմբները, որոնցով հետագայում անցավ մետրոյի գիծը: Շարքը կոչված է հիշեցնելու, որ հաղթանակը շատ անուններ ունի, և դրանց մեջ քիչ չեն հայկական անունները։
Մայիսի 7-ին, ժամը 13.00-ին Sputnik Արմենիա մուլտիմեդիոն մամուլի կենտրոնում, կատարված աշխատանքի բոլոր մանրամասների և այն հերոսների մասին, որոնց նվիրված կլինեն շարքի հետագա ֆիլմերը, կպատմեն
- ֆիլմի ռեժիսոր և սցենարիստ Գարիկ Մաշկարյանը,
- ֆիլմի պրոդյուսերն ու «ձայնը»՝ Ռուբեն Փաշինյանը:
Ասուլիսը կհեռարձակվի նաև VK-ում և Rutube-ում:
Հարցերը կարող եք ուղարկել նաև v.aloyan@sputniknews.com էլեկտրոնային հասցեին, ինչպես նաև կարող եք գրել @Vardan_Aloyan Telegram–յան ալիքին: Հեռ.` +374(98)180-626, +374(91) 42-12-35։
Հասցե՝ ք. Երևան, Ամիրյան 4/7, «Իմպերիում պլազա» բիզնես-կենտրոնի շենք, 4-րդ հարկ։