«Հնդկաստանի և Պակիստանի վերջերս սրված հարաբերություններում առաջացած լարվածությունը որևէ կերպ չի ազդի Հնդկաստան-Հայաստան հարաբերությունների կամ հայկական կողմին հնդկական զենքի մատակարարման պայմանագրերի և ժամանակացույցերի վրա»,-Sputnik Արմենիայի հետ զրույցում կարծիք է հայտնել, APRI Armenia-ի գիտաշխատող Բենիամին Պողոսյանը։
Քաղաքագետը շատ քիչ հավանական է համարում, որ իրավիճակն այնքան սրվի, որ լայնածավալ պատերազմ սկսվի Հնդկաստանի և Պակիստանի միջև։
Պողոսյանի կարծիքով, որոշ փորձագետների կողմից հնչող գնահատականներն այն մասին, որ պակիստանա-հնդկական լարվածությունը կամ սահմանափակ էսկալացիան կարող է խնդիրներ ստեղծել Հայաստանի և Հնդկաստանի միջև զենքի մատակարարման պայմանագրերի իրականացման առումով, շատ հեռու են իրականությունից: