ՔՊ-ի և «Հանրապետության» արձագանքն ավելի շատ թաղապետին աջակցելու, քան նրա արարքը դատապարտելու մասին էր․Սուրենյանց

Sputnik
Նոր-Նորք վարչական շրջանի աշխատակազմի շենքում անցած շաբաթ, օրը ցերեկով, թաղապետարանի մի խումբ աշխատակիցներ, ուղիղ եթերի ուղեկցությամբ, խմբակային ծեծի ենթարկեցին հասարակական ակտիվիստ Արթուր Չախոյանին, ով, իր պնդմամբ, գնացել էր մասնակցելու հանրային քննարկման։
Ծեծին միացավ նաև Նոր-Նորք վարչական շրջանի ղեկավար Տիգրան Տեր-Մարգարյանը։ Ծեծկռտուքից հետո Մարգարյանն արդարացրեց իր արարքը` կարծիք հայտնելով, որ լավ է արել։
Միջադեպին նախորդել էր Աթուր Չախոյանի և Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Մեսրոպ Մանուկյանի այցը թաղապետարան, որտեղ Չախոյանն ու Մանուկյանը յոգուրտ էին լցրել վարչական շրջանի ղեկավար Տիգրան Տեր-Մարգարյանի լուսանկարների վրա։ Իսկ դրանից էլ առաջ, ըստ Չախոյանի` թաղապետը հայհոյել էր իրեն։ Թաղապետն ու ևս 3 աշխատակիցներ անցնում են ֆիզիկական բռնության հոդվածով, իսկ Արթուր Չախոյանն ու Մեսրոպ Մանուկյանը՝ խուլիգանության։
Երևանի ավագանու «Քաղպայմանագիր» խմբակցությունն ու «հանրապետական կուսկացությունը, որի անդամ է Նոր-Նորքի թաղապետը, թեև դատապարտեցին բռնությունը, այդուհանդերձ հայտարարվեց, որ կատարվածը սադրանք է։
«ՔՊ-ի և «Հանրապետության» արձագանքն ավելի շատ թաղապետին աջակցելու, քան նրա արարքը դատապարտելու մասին էր»,-Sputnik Արմենիայի հետ զրույցում կարծիք է հայտնել քաղաքական վերլուծաբան Սուրեն Սուրենյանցը։