Դոնբասի պաշտպանություն. ՌԴ–ի ռազմական հատուկ գործողությունը Ուկրաինայում

Ուկրաինական զինուժը հարձակվել է Կուրսկի մարզի Բուդիշչե գյուղի վրա. տուժածներ կան

Կուրսկի մարզ. արխիվային լուսանկար
ԱԹՍ–ի գրոհի հետևանքով կանայք են տուժել։ Նրանց վիճակը գնահատվում է միջին ծանրության:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 4 մայիսի – Sputnik. Կուրսկի մարզի Բուդիշչե գյուղի վրա Ուկրաինայի զինված ուժերի անօդաչու թռչող սարքի հարձակման հետևանքով երկու կանայք են տուժել: Տեղեկությունը հայտնում է մարզպետի պաշտոնակատար Ալեքսանդր Խինշտեյնը։
«Այսօր Ուկրաինայի զինուժն անօդաչուի օգնությամբ գրոհել է Բոլշեսոլդատսկի շրջանի Բուդիշչե գյուղը։ Ցավոք, տուժել են տեղի բնակիչ 2 կանայք` 1979 թվականին ծնված կինը ստացել է ականապայթյունային վնասվածք, փակ գանգուղեղային վնասվածք և ակուբարոտրավմա, 1972 թվականին ծնված կինը` ականապայթյունային վնասվածք, գլխի կույր բեկորային վնասվածք»,- գրել է նա Telegram-ում։
Խինշտեյնը հավելել է, որ այժմ տուժածները գտնվում են Կուրսկի շրջանային հիվանդանոցում։ Բժիշկները նրանց վիճակը գնահատում են միջին ծանրության:
Հիշեցնենք՝ 2022–ի փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Մարտական գործողություններն ընթանում են մինչ օրս։
Ուկրաինական զորքը տարբեր եղանակներով (այդ թվում` ԱԹՍ–ներով) պարբերաբար գնդակոծում և գրոհում է ՌԴ սահմանամերձ շրջանները, մասնավորապես` Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Վորոնեժի մարզերը։