ԵՐԵՎԱՆ, 5 մայիսի - Sputnik. Հայաստանի ծանրամարտի պատանեկան հավաքականի անդամ 96 կգ քաշային Գրիգոր Ղազարյանը դարձավ աշխարհի առաջնության ոսկե մեդալակիր։ Տեղեկությունը հայտնում է Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիան։
Պերուի մայրաքաղաք Լիմայում ընթացող աշխարհի պատանեկան առաջնության 96 կգ քաշում Ղազարյանը պոկում վարժության երեք հաջող մոտեցմամբ բարձրացրեց 138 կգ, 142 կգ, 145 կգ: Այս վարժությունում Ղազարյանը նվաճեց ոսկե մեդալ: Հրում վարժությունում Գրիգորը գլխավերևում պահեց 175 կգ, 180 կգ ու 185 կգ: Այս ձևում ևս մեր ծանրորդը ոսկե մեդալակիր դարձավ:
Երկամարտի 330 կգ արդյունքով Գրիգոր Ղազարյանը դարձավ աշխարհի չեմպիոն:
Հիշեցնենք՝ ավելի վաղ երկամարտի 204 կգ արդյունքով Ալեքսանդրա Գրիգորյանը նվաճել էր երիտասարդների աշխարհի առաջնության բրոնզե մեդալը։