«Կգա ժամանակ․․․»․ Թրամփը՝ Ուկրաինայի հարցով բանակցություններից դուրս գալու մասին

Դոնալդ Թրամփ
Թրամփը նշել է, որ երբեմն մոտենում է այդ որոշմանը, բայց դրական իրադարձություններ են լինում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 4 մայիսի — Sputnik. ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը խոստովանել է, որ մի օր կարող է որոշել ու դուրս գալ Ուկրաինայի հակամարտության կարգավորման շուրջ բանակցություններից: Նա այդ մասին ասել է «NBC News» հեռուստաալիքին տված հարցազրույցում։
«Կգա ժամանակ, երբ ես կասեմ՝ լավ, շարունակեք, շարունակեք ձեզ հիմարի նման պահել... կգա ժամանակ, երբ ես կարող եմ դա ասել», - ասել է նա՝ մեկնաբանելով բանակցային գործընթացից դուրս գալու հնարավորությունը:
ԱՄՆ նախագահը հավելել է, որ երբեմն ավելի է մոտենում այդ որոշմանը, բայց հետո «դրական բաներ» են պատահում:
Պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչ Թեմի Բրյուսը ապրիլի 29-ին հայտարարել էր, որ ԱՄՆ-ն դուրս կգա Ուկրաինայի հակամարտության կարգավորման բանակցային գործընթացից, եթե խաղաղության ճանապարհին առաջընթաց չլինի:
Ավելի շատ զենք էր խնդրում, բայց հետո հանգստացավ․ Թրամփը՝ Զելենսկու մասին
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հունվարի վերջին հայտարարել էր, որ եթե ցանկություն կա փոխզիջումային լուծում գտնելու, Ուկրաինայի հարցով կարելի է բանակցել ցանկացածի հետ: Ռուսաստանի ղեկավարի խոսքով՝ խնդիրը փաստաթղթերի վերջնական ստորագրումն է. Վլադիմիր Զելենսկին, որի լիազորությունների ժամկետն ավարտվել է 2024-ի մայիսին, իր ոչ լեգիտիմության պատճառով իրավունք չունի որևէ բան ստորագրելու։ Ապրիլին Պուտինը ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիտկոֆի հետ հանդիպման ժամանակ հաստատել էր, որ ռուսական կողմը պատրաստ է Ուկրաինայի հետ բանակցել առանց նախապայմանների։
Ուոլցը լքել է Թրամփի խորհրդականի պաշտոնը, նրան արդեն փոխարինող են գտել