Իսրայելն անհամաչափ պատասխան է խոստացել «Բեն Գուրիոն» օդանավակայանը հրթիռակոծելու համար

Իսրայել Կաց
Ավելի վաղ Եմենից արձակված հրթիռն ընկել էր Իսրայելի գլխավոր օդանավակայանի տարածքում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 4 մայիսի — Sputnik. Իսրայելը յոթապատիկ ուժով կպատասխանի «Բեն Գուրիոն» օդանավակայանի վրա Եմենի «Անսար Ալլահ» շարժման իրականացրած հրթիռային հարձակմանը։ Այս հայտարարությունն արել է Իսրայելի պաշտպանության նախարար Իսրայել Կացը։
«Մեզ վնաս հասցնողը յոթապատիկ կվճարի դրա համար», - ասել է Կացը, որի խոսքերը տարածել է ՊՆ մամուլի ծառայությունը։
Հիշեցնենք` Եմենից արձակված հրթիռն այսօր ընկել է Իսրայելի գլխավոր օդանավակայանի տարածքում։ Դրա հետևանքով օդանավակայանի աշխատանքը կես ժամով կանգ է առել։ Իսրայելի պաշտպանության բանակը (ՑԱԽԱԼ) հայտարարել է, որ հետաքննություն է սկսել։