Դոնբասի պաշտպանություն. ՌԴ–ի ռազմական հատուկ գործողությունը Ուկրաինայում

ՀՕՊ–ը գիշերվա ընթացքում 13 ուկրաինական ԱԹՍ է խոցել Ռուսաստանի տարածքում. ՊՆ

ՌԴ ՊՆ
Ռոստովի մարզի տարածքում ինքնաթիռային տիպի 11 անօդաչու սարք է ոչնչացվել։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 2 մայիսի – Sputnik. Ռուսական հակաօդային պաշտպանության համակարգերն այս գիշեր 13 ուկրաինական անօդաչու թռչող սարք են խոցել Ռուսաստանի տարածքում։ Տեղեկությունը հայտնում է ՌԴ պաշտպանության նախարարությունը։
«ՀՕՊ հերթապահ միջոցները մայիսի 3–ի ժամը 21.15–ից մինչև մայիսի 4–ի ժամը 05.15–ն ընկած ժամանակահատվածում որսացել և ոչնչացրել են 13 ուկրաինական անօդաչու սարք, 11 ԱԹՍ ՝ Ռոստովի մարզի տարածքում, մեկական ԱԹՍ՝ Բելգորոդի և Բրյանսկի մարզերի տարածքներում»,– ասված է հաղորդագրությունում։
Հիշեցնենք՝ 2022–ի փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Մարտական գործողություններն ընթանում են մինչ օրս։
Ուկրաինական զորքը տարբեր եղանակներով (այդ թվում` ԱԹՍ–ներով) պարբերաբար գնդակոծում և գրոհում է ՌԴ սահմանամերձ շրջանները, մասնավորապես` Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Վորոնեժի մարզերը։