Նեթանյահուն հետաձգել է այցն Ադրբեջան

Վարչապետը շնորհակալություն է հայտնել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին հրավերի համար և բարձր գնահատել երկկողմ ջերմ հարաբերությունները:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 3 մայիսի - Sputnik. Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն մայիսի 7-11-ը նախատեսված այցն Ադրբեջան հետաձգել է ավելի ուշ ժամկետով: Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ վկայակոչելով Իսրայելի ղեկավարի գրասենյակը։
«Գազայի և Սիրիայի ճակատներում իրադարձությունների զարգացման, ինչպես նաև ռազմաքաղաքական հագեցած օրակարգի պատճառով վարչապետ Նեթանյահուն որոշում է կայացրել հետաձգել այցն Ադրբեջան», - ասվում է հայտարարության մեջ:
Գրասենյակում ընդգծել են, որ վարչապետը շնորհակալություն է հայտնել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին հրավերի համար և բարձր գնահատել երկկողմ ջերմ հարաբերությունները:
Ավելի վաղ իսրայելական ԶԼՄ-ները հայտնել էին, որ Բաքու այցի շրջանակներում նախատեսվում էին նաև բանակցություններ թուրքական պատվիրակության հետ Սիրիայի շուրջ լարվածության նվազեցման հարցերի շուրջ: