Կալանավորվել է Դաղստանում իրավապահների դեմ ահաբեկչություն նախապատրաստելու մեջ կասկածվողը

Ավելի վաղ ՌԴ ԱԴԾ-ն հայտնել էր Դաղստանի Խասավյուրի շրջանում միջազգային ահաբեկչական կազմակերպության կողմնակցի ձերբակալության մասին։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 3 մայիսի - Sputnik. Դաղստանի բնակչուհին, որը կասկածվում է իրավապահների դեմ ահաբեկչություն նախապատրաստելու մեջ, կալանավորվել է երկու ամսով, ՌԻԱ Նովոստիին հայտնել է հանրապետության ընդհանուր իրավասության դատարանների միացյալ մամուլի ծառայության ղեկավար Զարեմա Մամաևան:
«Մախաչկալայի Խորհրդային շրջանային դատարանը որոշել է ահաբեկչության նախապատրաստման մեջ կասկածվողի նկատմամբ խափանման միջոց ընտրել երկու ամիս ժամկետով կալանքը, այսինքն՝ մինչև հուլիսի 1-ը»,-հայտնել է Մամաևան:
Ավելի վաղ ԱԴԾ-ն հայտնել էր Դաղստանի Խասավյուրտի շրջանում ՆԳՆ-ի հետ համատեղ միջազգային ահաբեկչական կազմակերպության կողմնակցի ձերբակալության մասին, որը, գերատեսչության տվյալներով, ծրագրում էր Խասավյուրտում իրավապահ մարմինների վարչական շենքի մոտ ինքնաշեն պայթուցիկ սարք գործի դնել: Նրանից առգրավել են ինքնաշեն պայթուցիկ սարքի բաղադրիչները, ինչպես նաև նամակագրություն են գտել, որտեղ նա գրոհայինի հետ քննարկում է ծրագրվող պայթեցումը։