ԱՄՆ իշխանությունները ՌԴ-ի դեմ նոր պատժամիջոցները հետաձգել են. ՄԱԿ-ում ՌԴ առաքելություն

Ավելի վաղ ԱՄՆ պետքարտուղարությունում հայտարարել էին, որ ԱՄՆ-ն չի հանում ՌԴ-ի դեմ գործող պատժամիջոցները ու պահպանում է նոր պատժամիջոցների կիրառման հնարավորությունը:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 3 մայիսի - Sputnik. ԱՄՆ իշխանությունները անորոշ ժամանակով հետաձգել են ՌԴ-ի դեմ պատժամիջոցներ սահմանելու գաղափարը: Այդ մասին ՌԻԱ Նովոստիին հայտնել է համաշխարհային կազմակերպությանն առընթեր Ռուսաստանի մշտական ներկայացուցչի առաջին տեղակալ Դմիտրի Պոլյանսկին:
«Այո, կարծում եմ` անորոշ ժամանակով հետաձգել են պատժամիջոցների այդ գործիքը։ Բայց դե դրա պատճառը, կարծում եմ, հիմնականում այն է, որ շատ դժվար է ինչ-որ բան գտնել պատժամիջոցներ կիրառելու համար»,-ասել է Պոլյանսկին։
Ավելի վաղ ԱՄՆ պետքարտուղարությունում հայտարարել էին, որ ԱՄՆ-ն չի հանում ՌԴ-ի դեմ գործող պատժամիջոցներն ու պահպանում է նոր պատժամիջոցների կիրառման հնարավորությունը: