ՌԴ-ԱՄՆ հարաբերությունները ուղղակիորեն չեն ազդի Հայաստանի և հայ-ռուսական հարաբերությունների վրա․Տիմոֆեև

Sputnik
Ռուսաստան-ԱՄՆ երկխոսության ազդեցությունը Հայաստանի վրա մեծապես կախված է Մոսկվայում ու Երևանում բիզնես շրջանակներից և ֆինանսատնտեսական իշխանություններից»,-Sputnik Արմենիայի հետ զրույցում ասել է Միջազգային հարցերով ռուսական խորհրդի գլխավոր տնօրեն Իվան Տիմոֆեևը։
Ինչ վերաբերում է այդ բանակցությունների քաղաքական հետևանքներին, ապա քաղաքագետի խոսքով՝ Հայաստանի և հայ-ռուսական հարաբերությունների վրա ուղղակի ազդեցություն չկա, իսկ Ուկրաինայի շուրջ իրադարձությունները շոշափում են հարավկովկասյան տարածաշրջանը միայն փոքր չափով։
«Եթե ռուս-ամերիկյան հարաբերությունների նորմալացում լինի, ապա դա լավ է։ Խաղաղությունը միշտ ավելի լավ է, քան պատերազմը, իսկ եթե նորմալացում չլինի, ապա դա նույնպես Հարավային Կովկասի համար կրիտիկական դեր չի խաղա»,-կարծում է Տիմոֆեևը։