Երևանի քաղաքապետի խորհրդական Կամո Արեյանը, ով այսօր մասնակցում էր համաքաղաքային շաբաթօրյակին, լրագրողների հետ զրույցում անդրադառնալով Նոր-Նորքի թաղապետարանում վարչական շրջանի ղեկավար Տիգրան Տեր-Մարգարյանի և նրա աշխատակիցների կողմից հասարակական ակտիվիստ Արթուր Չախոյանին ծեծելու փաստին, ասել է, որ դատապարտում է ցանկացած տեսակի բռնություն։
«Ինձ համար դատապարտելի է ցանկացած բռնարարք, լինի դա միակողմանի, թե՝ երկկողմանի, կլինի պաշտոնատար, թե ոչ պաշտոնատար անձ, ինձ համար բռնությունն անընդունել է»,-ասել է Արեյանը։