«Մայիսյան տոներին ընդառաջ Հայաստանում մեծ թվով ամրագրումներ են արվել, քանի որ Ռուսաստանում շուրջ 1 շաբաթ հանգստյան օրեր են»,-Sputnik Արմենիայի հետ զրույցում փաստել է One way tour ընկերության տնօրեն Մաթևոս Բարսեղյանը, նշելով նաև, որ մայիսը համարվում է զբոսաշրջային լավագույն սեզոնը։
Ըստ Բարսեղյանի` 2022 թվականին Հայաստան տեղափոխված ռուսաստանցիներից ոմանք մեր երկիրը ճանաչելուց հետո այստեղ սեփական տուրիստական բիզնեսն են հիմնել։