ԵՐԵՎԱՆ, 2 մայիսի – Sputnik. ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ իր վարչակազմը ծրագրում է Հարվարդի համալսարանին զրկել հարկերից ազատված լինելու կարգավիճակից:
«Նրանք դրան են արժանի», - գրել է ԱՄՆ նախագահը «Truth Social» սոցցանցում։
Ապրիլին Թրամփն առաջարկել էր Հարվարդի համալսարանին զրկել հարկերից ազատված լինելու կարգավիճակից, քանի որ ուսումնական հաստատությունը, ըստ նրա, վտանգավոր գաղափարական հոսանքներ է առաջ տանում:
Ավելի վաղ ԱՄՆ կրթության նախարարությունը հայտնել էր, որ Հարվարդի համալսարանին զրկում է 2,2 միլիարդ դոլարի պետական ֆինանսավորումից: Ամերիկյան լրատվամիջոցները հայտնում են, որ Թրամփի վարչակազմը համալսարանի ղեկավարությանը մի շարք պահանջներ է ներկայացրել ֆինանսավորումը պահպանելու համար, մասնավորապես՝ բազմազանության, հավասարության և ներառականության ծրագրից (DEI) հրաժարվելը: Հարվարդի ղեկավարությունը հայտարարել է, որ որևէ կուսակցության կառավարությանը թույլ չի տա մասնավոր համալսարանին թելադրել` ինչ սովորեցնեն, ում ընդունեն սովորելու և աշխատելու։