ՄԱԿ-ի Զարգացման ծրագիրը Ադրբեջանում դադարեցնում է իր աշխատանքը

ՄԱԿ-ի գրասենյակը Նյու Յորքում
Հերթական միջազգային կառույցը Բաքվում դադարեցնում է գործունեությունը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 2 մայիսի - Sputnik. ՄԱԿ-ի Զարգացման ծրագիրը (UNDP) հայտարարել է Ադրբեջանում իր գործունեությունը դադարեցնելու մասին, գրում են տեղական լրատվամիջոցները:

«Այսօր Ադրբեջանում ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի ներկայացուցչության վերջին աշխատանքային օրն է։ Վաղվանից մենք այլևս չենք գործում այստեղ», - կառույցի հայտարարությունը փոխանցում են տեղական պարբերականները։

Գրասենյակի փակման պատճառները չեն հաղորդվում: Վերջին ամիսներին Ադրբեջանի իշխանությունները հետևողականորեն սահմանափակում կամ փակում են օտարերկրյա կամ միջազգային կազմակերպությունների գրասենյակները։ Հնարավոր է` «զտման» տակ հայտնվի նաև Կարմիր խաչի միջազգային կոմիտեի տեղական ներկայացուցչությունը։