Դոնբասի պաշտպանություն. ՌԴ–ի ռազմական հատուկ գործողությունը Ուկրաինայում

ՀՕՊ–ը գիշերվա ընթացքում 121 ուկրաինական ԱԹՍ է խոցել Ռուսաստանի տարածքում. ՊՆ

Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարության շենքը Մոսկվայում
Ղրիմի տարածքում 89 անօդաչու սարք է ոչնչացվել։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 2 մայիսի – Sputnik. Ռուսական հակաօդային պաշտպանության համակարգերն այս գիշեր ավելի քան 120 ուկրաինական անօդաչու թռչող սարք են խոցել Ռուսաստանի տարածքում։ Տեղեկությունը հայտնում է ՌԴ պաշտպանության նախարարությունը։
«ՀՕՊ հերթապահ միջոցները որսացել և ոչնչացրել են 121 ուկրաինական անօդաչու սարք, 89-ը՝ Ղրիմի Հանրապետության տարածքում, 23-ը ՝ Սև ծովի ջրատարածքում, 4-ը ՝ Կրասնոդարի երկրամասի տարածքում, 2-ը ՝ Օրյոլի մարզի տարածքում, 1-ը ՝ Ազովի ծովի ջրատարածքում, 1-ը ՝ Բրյանսկի մարզի տարածքում, ևս 1-ը՝ Բելգորոդի մարզի տարածքում»,– ասված է հաղորդագրությունում։
Հիշեցնենք՝ 2022–ի փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Մարտական գործողություններն ընթանում են մինչ օրս։
Ուկրաինական զորքը տարբեր եղանակներով (այդ թվում` ԱԹՍ–ներով) պարբերաբար գնդակոծում և գրոհում է ՌԴ սահմանամերձ շրջանները, մասնավորապես` Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Վորոնեժի մարզերը։