ԵՐԵՎԱՆ, 2 մայիսի - Sputnik. Բահրեյնի «Bapco Refining Company» նավթային ընկերության ձեռնարկություններից մեկում նյութերի արտահոսքի հետևանքով երկու աշխատակիցներ զոհվել են, ևս մեկը վնասվածքներ է ստացել: Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ վկայակոչելով տեղի «BNA» լրատվական գործակալությանը։
«Ընկերությունը հաստատում է, որ, կապված այսօր առավոտյան իր ձեռնարկություններից մեկի անվտանգության փականում տեղի ունեցած արտահոսքի հետ, ձեռնարկվել են բոլոր նախազգուշական միջոցները: Արտահոսքի հետևանքով զոհվել են տեղում իրավիճակը հետաքննող երկու աշխատակիցներ, իսկ երրորդը գտնվում է հիվանդանոցի ինտենսիվ թերապիայի բաժանմունքում», - նշել են ընկերությունում։
Ընկերությունը միաժամանակ տեղեկացրել է, որ արտահոսքը հաջողվել է կանգնեցնել և իրավիճակն ամբողջությամբ վերահսկողության տակ վերցնել: