Ավտոմեքենան ընկել է Դեբեդ գետը. մեկ մարդ փրկվել է, մյուսին դեռ որոնում են

Դեբեդ. արխիվային լուսանկար
Դեպքի վայր են մեկնել փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ և չորս օպերատիվ խումբ:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 2 մայիսի – Sputnik. Ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և ընկել Դեբեդ գետը։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունը։
Տավուշի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոնը ժամը 15:50-ին ահազանգ է ստացել, որ փրկարարների օգնություն է անհրաժեշտ։
Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ և չորս օպերատիվ խումբ:
Ըստ նախնական տվյալների՝ ավտոմեքենայում գտնվել է երկու քաղաքացի, որոնցից մեկը դուրս է բերվել տեղի ուժերով:
Փրկարարներն իրականացնում են երկրորդ քաղաքացու որոնողական աշխատանքները: