ԵՐԵՎԱՆ, 2 մայիսի - Sputnik. Ութ փրկարար, որոնք աշխատում էին Դոնեցկի Գորլովկայում հրդեհի վերացման համար, տուժել են անօդաչու թռչող սարքերի հարձակման հետևանքով: Այս մասին հայտնում է Ռուսաստանի արտակարգ իրավիճակների նախարարությունը։
«Գորլովկայում տուժել է Ռուսաստանի ԱԻՆ 8 աշխատակից։ Ցերեկը ՌԴ ԱԻՆ-ի Դոնեցկի հրշեջները մեկնել են Նիկիտովի շրջան. ԱԹՍ-ի հարձակման հետևանքով տնտեսական կառույց է այրվել, մարման ժամանակ ակտիվացել են անօդաչուները»,-ասված է գերատեսչության Telegram-ալիքում:
Նշվում է, որ հրշեջները մի քանի անգամ իջել են ապաստարան, աշխատանքը շարունակել հնարավոր չի եղել:
Գերատեսչությունն ընդգծում է, որ մեկ ժամ անց անձնակազմին հաջողվել է տարհանվել հրշեջ ավտոցիստերնով։ ՌԴ ԱԻՆ 8 աշխատակիցներ ակուբարոտրավմայով տեղափոխվել են հիվանդանոց: Վնասվել է շտաբի ավտոմեքենան։
Հիշեցնենք՝ 2022–ի փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Մարտական գործողություններն ընթանում են մինչ օրս։
Ուկրաինական զորքը տարբեր եղանակներով (այդ թվում` ԱԹՍ–ներով) պարբերաբար գնդակոծում և գրոհում է ՌԴ սահմանամերձ շրջանները, մասնավորապես` Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Վորոնեժի մարզերը։