Կասկադի հեղինակային միտքն օտարերկրացի ճարտարապետն իրականացնել չի կարող. Կարինե Փանոսյան

Sputnik
«Ի պաշտպանություն Կասկադի հեղինակային նախագծի» նախաձեռնող խմբում է նաև զբոսավար Կարինե Փանոսյանը։ Մարդիկ, որոնք այցելում են մեր երկիր, շրջում են մայրաքաղաքով, այն ճանաչում են, հիշում ու սիրում են Երևանի խորհրդանիշների միջոցով, որոնցից մեկն էլ Կասկադն է։
Կարինե Փանոսյանի համոզմամբ` ֆրանսիացի ճարտարապետը չի կարող ավարտել մի կառույց, որի դիմագիծը հայկական է։