Ադրբեջանը հրամանատարաշտաբային զորավարժություններ է իրականացրել Նախիջևանում։ Ստուգել բանակի մանևրելու ունակությունն ու հրամկազմի գործողությունները օպերատիվ միջավայրում։ Ադրբեջանը պարբերաբար զորավարժություններ է իրականացնում իր հիմնական ռազմավարական գործընկեր Թուրքիայի հետ։
Հայաստանը Թբիլիսիում մասնակցեց ՆԱՏՕ-ի զորավարժություններին, ապրիլի սկզբին հայ-իրանական զորավարժություններ եղան`սահմանային անցակետերի վրա պայմանական ահաբեկչական խմբերի հարձակումը չեզոքացնելու սցենարով, բայց ամեն երկիր իր տարածքում։ Տպավորություն կա, որ Հայաստանը խուսափում է լայնածավալ զորավարժություններից, որոնք խիստ անհրաժեշտ են ցանկացած բանակի մարտունակությունը բարձրացնելու համար։ Եվ ընդհանրապես` բանակի ամրապնդմանն ու հզորացմանն ուղղված քայլերը, որոնց մասին բարձրաձայնում է իշխանությունը, բավարար ու արդյունավե՞տ են արդյոք։
Թեմայի շուրջ Sputnik Արմենիան զրուցել է քաղաքական վերլուծաբան Դավիթ Հարությունովի հետ։